Հասարակական07:09, 14 Փետրվար 2017
Թուրքիայի բնակչությունը արագորեն ծերանում է

Թուրք հոգեբույժ Սիբել Չաքըրը ահազանգել է, որ Թուրքիայի բնակչությունը արագորեն ծերանում է, իսկ ծեր բնակչությունը փակվում է տներում: Մասնագետի կարծիքով՝ Թուրքիան առողջ և ակտիվ ծերացման ստրատեգիաներ մշակելու անհապաղ կարիք ունի:
Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի համաձայն՝ այս երկրի բնակչության 8.2 տոկոսը պատկանում է 65 տարեկանից բարձր տարիքային խմբին: Բացի այդ, տարեց բնակչության թիվը Թուրքիայում հետզհետե աճում է:
Պրոֆեսոր Չաքըրը նշել է, որ ողջ աշխարհում տարեց մարդկանց մոտ ինքնասպանության դեպքերը մյուս տարիքային խմբերի համեմատ 15 տոկոսով ավելի են:
«Վերջին տարիներին Թուրքիայում հատկապես մեծ թվով ինքնասպանություններ են գրանցվել 80 բարձր տարիքային խմբին պատկանող տղամարդկանց շրջանում: Դա ավելին է, քան որոշ եվրոպական երկրներում գրանցված ցուցանիշները»,- հավելել է նա:
Չաքըրի խոսքով՝ տղամարդիկ կանանց համեմատ ավելի քիչ են դիմում հոգեբանական օգնության, իսկ տարիքի հետ խնդիրներն ավելի են խորանում: Այդ պատճառով էլ ծերանալուն զուգընթաց տղամարդկանց մոտ ինքնասպանության դեպքերը, կանանց համամատ, հետզհետե ավելի հաճախակի են դառնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |