• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 07:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:52, 13 Փետրվար 2017

Թուրքիայում աշխատանքից հեռացվել է հանրաքվեի մասին սեփական կարծիքն արտահայտած լրագրողը

Թուրքիայում աշխատանքից հեռացվել է հանրաքվեի մասին սեփական կարծիքն արտահայտած լրագրողը

Թուրքիայում սահմանադրական կարգի փոփոխման վերաբերյալ առաջիկա հանրաքվեի մասին բացասաբար արտահայտված հեռուստալրագրողը հեռացվել է աշխատանքից: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝  «Kanal D» հեռուստաալիքի գլխավոր լրատվականի հաղորդավար Իրֆան Դեյիրմենջին «Twitter» -ի իր միկրոբլոգում գրել է, թե պատրաստվում է «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին:

«Doğan Medya Grubu» («Դողան» մեդիա խումբ) ընկերությունը, որին պատկանում է «Kanal D»  հեռուստաալիքը, թեմայի վերաբերյալ  անմիջապես գրավոր հայտարարություն է տարածել: Հայտարարությամբ տեղեկացվել է, որ հանրաքվեի վերաբերյալ սեփական մոտեցումը հրապարակելով Դեյիրմենջին խախտել է ընկերության համար առաջնային համարվող անկողմնակալության սկզբունքը, ինչի համար էլ հեռացվել է աշխատանքից:

Միջադեպը հանրության շրջանում բուռն դժգոհության առիթ է հանդիսացել: Մասնավորապես սոցցանցերում իրենց բողոքն արտահայտող օգտատերերը նկատել են տվել, որ եթե Դեյիրմենջին «այո» ասած լիներ, նրան դժվար թե հեռացնեին աշխատանքից:

Հավելենք, որ Իրֆան Դեյիրմենջիից հետո աշխատանքից ինքնակամ հեռանալու դիմում է ներկայացրել նաև «Kanal D»-ի գլխավոր լրատվական հաղորդման  տնօրեն Էրթուղրուլ Ալբայրաքը՝ ի աջակցություն իր գործընկերոջ: 

Ստորև ներկայացնում ենք Իրֆան Դեյիրմենջիի գրառման թարգմանությունը կրճատումներով.

«-Գիտնականին, արվեստագետին, գրողին, ուսանողին, բանվորին, գյուղացուն, հանքափորին, լրագրողին ու չհնազանդվող յուրաքանչյուր անձի թշնամի հռչակողին  #ոչ:

-#Ոչ բանականությունը նվաստացնող գավառական քաղաքականությանը, որ ամեն անգամ նույն ստերը կրկնելով դեռ հավատում է, թե սուտը մեծացնելով այն կարող է ավելի համոզիչ դարձնել:

- #Ոչ միաժամանակ  և դատավորի, և դարպասապահի և հարձակվողի դերում հանդես եկողին, ով գնդակին տիրանալով հայտարարում է. «գնդակն իմն է, չեմ խաղում» և հանդիպումը դեռ չավարտված փոխում խաղի կանոնները:

-#Ոչ մահվան սպառնալիքով մալարիային համաձայնելու պարտադրանքին, մեր աշխատանքին, օրվա հացին, ազատությանն ու կյանքին ուղղված սպռնալիքներին:

#Ոչ բոլորի ապագան մեկ անձի ապագայի հետ հավասարեցնելուն, մեկ անձի բարեկեցությունը բոլորի մտահոգության առարկան դարձնելուն:

-#Ոչ բռնությանը, ճնշումներին, հետապնդումներին, մեղավոր ուժեղներին, օտարացնողներին, միատարրությանը, անտեսվելուն, ոչնչացնելու ջանքերին #ՈչՄենքԿանք…»:


 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}