Տարածաշրջան07:01, 13 Փետրվար 2017
Թուրքիայի Չանաքքալե նահանգում նորից ստորգետնյա ցնցումներ են եղել

Թուրքիայի Չանանքքալե նահանգի Այվաջըք շրջանում կրկին երկրաշարժ է գրանցվել: «CNN Türk» -ի տեղեկացմամբ՝ այս անգամ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5.3 մագնիտուդ: Փետրվարի 12-ին՝ ժամը 16:48-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 մետր խորության վրա:
Տարածաշրջանում նոր ցնցումների պատճառով վնասվել ու վթարային վիճակում է հայտնվել շուրջ 1008 տուն: Այվաջըքի մի շարք գյուղերի դպրոցներում երկրաշարժի պատճառով մեկօրյա արձակուրդ է հայտարարվել: Երկրաշարժերի հետևանքով ընդհանուր առմամբ վնասվել է 8 մարդ: Նրանցից 7-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Հավելենք, որ Թուրքիայի աղետների և արտակարգ դրության վարչության տվյալների համաձայն՝ փետրվարի 6-ից-13-ը Այվաջըքում ավելի քան 800 երկրաշարժ է գրանցվել:
Վերջին շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել 4 և ավելի մագնիտուդ հզորությամբ 16 երկրաշարժ, այդ թվում՝ 5.3 մագնիտուդ հզորությամբ 3 և 5.2 մագնիտուդ հզորությամբ 1 ստորգետնյա ցնցում:
Ստորև ներկայացնում ենք վերջին 7 օրում Չանաքքալեում գրանցված առավել հզոր երկրաշարժերի ցանկը՝ ըստ «Քանդիլլի» աստղադիտարանի երկրաշարժերի ուսումնասիրման ինստիտուտի տվյալների:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |