Տարածաշրջան10:03, 13 Փետրվար 2017
Թուրքիայի ՆԳՆ. «5 ամսում PKK-ի հետ կապ ունենալո մեղադրանքով 2.603 մարդ է կալանավորվել»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Ադըյամանում ունեցած ելույթի ժամանակ տվյալներ է ներկայացրել վերջին 5 ամսվա ընթացքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) նկատմամբ պետության իրականացրած գործողությունների վերաբերյալ:
Ըստ թուրքական «Diken.com» լրատվական կայքի` Սոյլուն հայտնել է, որ նշյալ ժամանակահատվածում թուրքական պետության կողմից ահաբեկչական կազմակերպություն դիտարկվող կուսակցության հետ կապ ունենալու համար 8.477 մարդ է ձերբակալվել, որոնցից 2.603-ը կալանավորվել են:
Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ PKK-ի նկատմամբ իրականացված 129 հատուկ գործողությունների ընթացքում երկրի 22 քաղաքում 661 կասկածյալ է ոչնչացվել, ևս 689-նն էլ սպանվել է դաշտային կամ անտառային պայմաններում անվտանգության ուժերի հետ բախումների ընթացքում:
Ըստ Սոյլուի` PKK-ին ֆինանսական և լոգիստիկ օժանդակություն ցուցաբերելու համար քրդաբնակ շրջաններում պետության կողմից պաշտոնանկ են արվել 79 քաղաքի ու շրջանի ղեկավար, որոնց փոխարեն նշանակվել են պետական կառավարիչներ:
Թուրքիայի ներքին գործերի նախարարը տեղեկացրել է նաև, որ քրդական կազմակերպության դեմ պայքարն ավելի ուժեղացնելու նպատակով շարունակվում են պետության կողմից նախաձեռնված ոստիկանության, ժանդարմերիայի, առափնյա անվտանգության ուժերի և անտանգության աշխատակիցների անձնակազմերի համալրումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |