Քաղաքական08:14, 13 Փետրվար 2017
Թուրքիայի տրանսպորտի նախարար. «Եթե Հայաստանը կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ, սահմանը կբացենք»

Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը Կարսում տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմնը անդրադարձել է հայ-թուրքական փակ սահմանի խնդրին:
Ըստ թուրքական «Ensonhaber.com» լրատվական կայքի` նախարար Արսլանը, նշելով, որ իրենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և առանձին ճանապարհների միջոցով ձգտում են Կարսը միացնել տարածաշրջանի հետ, ավելացրել է, որ իրենք կբացեն նաև հայ-թուրքական սահմանը, եթե «Հայաստանը կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ»:
Արսլանը մասնավորապես ասել է. «Ցավոք, Հայաստնի հետ սահմանը փակ է, երանի այն բաց լիներ: Եթե Հայաստանը վերջ դնի Ղարաբաղի օկուպացիային ու կարգավորի Ադրբեջանի հետ հարաբերությունները, այն ժամանակ էլ սահմանը կբացենք»:
Թուրք նախարարը նաև նշել է, Հայաստանի հետ սահմանի փակ լինելու պարագայում իրենց համար մեծանում է Աքթաշ/Կարծախի թուրք վրացական սահմանային անցակետի նշանակությունը, որը Կարսի նահանգի համար ևս մեկ ճանապարհ է Վրաստանի հարավային շրջանների հետ հաղորդակցվելու համար:
Նշենք, որ 2015-ի սեպտեմբերին բացված Վրաստանի հետ 3-րդ` Աքթաշ/Կարծախի անցակետը միևնույն ժամանակ հանդիսանում է Վրաստանի տարածքով Թուրքիան և Հայաստանը միացնող ամենակարճ ցամաքային ճանապարհը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |