Իրավական08:31, 11 Փետրվար 2017
Սուրուչի ահաբեկչության գործով մեղադրյալների համար թուրքական դատախազությունը 104 տարվա ազատազրկում է պահանջել

Թուրքիայի Շանլըուրֆայի հանրապետական դատախազությունը ավարտել է 2015-ի հուլիսին Սուրուչ շրջանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի գործով իրականցվող հետաքննությունը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ հետաքննության արդյունքում դատախազությունը դատարանից պահանջել է գործի հետ կապված կասկածյալներ հանդիսացող Յաքուբ Շահինին, Իլհամի Բալին և Դենիզ Բյույուք Չելեբիին դատապարտել 104 տարվա զատազրկման:
Նրանք մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, սահմանադրական կարգը խախտելու , քիմիական և կենսաբանական զենք օգտագործելու» և բազմաթիվ այլ հանցանքների մեջ:
213 էջանոց մեղադրական եզրակացությունը ուղարկվել է Շանլըուրֆայի դատարան:
Թուրքական աղբյուրը չի հայտնում է, թե երբ է դատարանը հրապարակելու կասկածյալների նկատմամբ վճիռը:
Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանում որ 34 մարդու կյանք խլած ահաբեկչական պայթյունը իրականացրել էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը:
Պայթյունը իրականացվել էր մահապարտ ահաբեկչի կողմից: Հետագայում ԴՆԹ փորձաքննության արդյունքում հաստատվել էր, որ մահապարտը Թուրքիայի Ադըյաման նահանգում գրանցված 20-ամյա ուսանող Շեյհ Աբդուրահման Ալագյոզն էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |