Մշակութային07:30, 10 Փետրվար 2017
Սամսունում հայ վարպետների հեղինակած եզակի 150-ամյա երկաթյա դուռ է պահպանվել

Թուրքիայի Սամսուն քաղաքում շուրջ 50 տարի դարբնագործությամբ զբաղվող Իբրահիմ Գերմին իր պապից ժառանգություն է ստացել 150-ամյա պատմություն ունեցող մի երկաթե դուռ: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ որպես պատմամշակութային արժեք գրանցված այս դուռը պատրաստվել է հայ դարբինների կողմից, սակայն դռան վրա հեղինակի մասին որևէ գրություն չի պահպանվել:
Այս պատմական երկաթյա դռան վրա քանդակված է Մարիամ Աստվածածնի պատկերը: Այդ պատճառով ստեղծագործությունը գրավել է նաև տեղի կաթոլիկ եկեղեցու քահանայի ուշադրությունը: Քահանան առաջարկել է իրեն վաճառել դուռը կամ Աստվածածնի քանդակը, սակայն Գերմին ոչ մի կերպ չի համաձայնվել: Դուռը ցանկացել են գնել նաև պատմական արժեքներով հետաքրքրվող մի շարք այլ անձիք, սակայն դարբինը հրաժարվել է այն վաճառել:
«Այս դուռը հայերի ժամանակներից է մնացել: Պապս է այն պահպանել: Սա պատրաստող դարբինը այնպիսի վարպետություն է արել, որ ես, որպես արհեստավոր, նախանձում եմ: Բոլոր անկյունները միլիմետրի ճշտությամբ նույնն են: Հայ վարպետը շատ լավ գործ է արել: Իսկ դռան վրա եղած փականի նմանը ողջ Թուրքիայում այլևս չկա: Այսպիսի դռները պատվիրվել են՝ սուլթանների ու արքաների հյուրընկալված վայրերում օգտագործելու համար»,- պատմում է Գերմին:
Վարպետը նշում է, որ 250 կգ կշռող այս դռներից ընդամենը երկու օրինակ գոյություն ունի, երկուսն էլ իր մոտ են: Դրանցից յուրաքանչյուրը 2 մետր 40սմ բարձրություն ունի: Դռների համար տարբեր գնորդներ առաջարկել են մինչև 30.000 լիրա, սակայն նա անդրդվելի է մնացել:
65-ամյա Իբրահիմ Գերմիի խոսքով՝ այս ստեղծագործությունն իր համար ամենաթանկ ընտանեկան ժառանգությունն է և նա չի պատրաստվում այն վաճառել: Ավելին, դարբինը հորդորել է իր որդիներին ու թոռներին՝ նույնպես երբևէ չվաճառել այս յուրահատուկ պատմական ստեղծագործությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |