Քաղաքական07:12, 10 Փետրվար 2017
Չավուշօղլուն հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Ըստ թուրքական «Yenisafak» պարբերականի` Թուրքիայի արտգործնախարարը Կիևում ուկրաինացի պաշտոնյաների հետ քննարկել է թուրք-ուկրաինական բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 5-րդ ժողովի կազմակերպման մանրամասները, որը տեղի է ունենալու գարնանը: Պորոշենկոյի հետ հանդիպանը քննարկվել են տարածաշրջանային և մի շարք տնտեսական խնդիրներ:
Չավուշօղլուն հերթական անգամ հիշեցրել է, որ պաշտոնական Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան միջազգային տարբեր հարթակներում Ղրիմի կցումը Ռուսաստանին, որակել է որպես «օկուպացիա»:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել թուրք-ուկրաինական ռազմակավարական հարաբերությունները: Մասնավորապես շեշտվել է երկու երկրների միջև ազատ առևտրի իրականացման համար ընթացող բանակցությունները հնարավորինս արագ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |