Տարածաշրջան10:16, 10 Փետրվար 2017
ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նորանշանակ ղեկավարը հանդիպել է Էրդողանի հետ

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) նորանշանակ ղեկավար Մայք Փոմփեոն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդան հետ:
Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի` մոտ մեկ ժամ տևած հանդիպումը անցկացվել է Թուրքիայի նախագահական նստավայրում: Սա Փոմփեոյի առաջին արտերկրյա այցն է: Աղբյուրը չի մանրամասնում, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում:
Փոխարենը հիշեցում է արվում, որ Փոմփեոն 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ընթացող զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ «Twitter»-ում գրառում էր կատարել, որում մասնավորապես ասել էր.
«Սա տոտալիտար իսլամիստական բռնապետություն է: Թուրքիայի իշխանությունները ժողովրդավար են ընդամենը այնքան, որքան Իրանի իշխանությունները»:
Նշվում է, որ կարճ ժամանակ անց նշյալ գրառումը ջնջվել էր, իսկ Փոմփեոյի էջը փակվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |