Հասարակական12:18, 09 Փետրվար 2017
Թուրքիայի որոշ քաղաքացիների համար Ռուսաստանը կդյուրացնի վիզային ռեժիմը

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտգործնախարարության եվրոպական չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Բոցան–Խարչենկոն հայտարարել է, որ թուրք գործարարների, ինչպես նաև Թուրքիայի որոշ քաղաքացիների համար հավանաբար կհեշտացվի ռուսական վիզայի տրամադրումը:
«Փետրվարի 9-ին ծրագրում ենք թուրքական կողմից հետ մանրամասն քննարկումներ անցկացնել հյուպատոսարանի հարցերի շուրջ: Առանցքային հարցերից մեկը լինելու է Թուրքիայի որոշ քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացումը: Առաջին հերթին խոսքը գնում է որոշ գործարարների մասին: Ծրագրվում են որոշ հեշտացումներ, որոնք կապված են երկկողմ տնտեսական կապերն ավելի ակտիվացնելու անհրաժեշտության հետ»,- ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի`նշել է Խարչենկոն
Նա նաև նշել է, որ խոսքը չի գնում Թուրքիայի և Ռուսաստանի միջև առանց վիզային ռեժիմին վերադառնալու մասին: Ըստ նրա՝ նման բան առաջիկայում դեռ չի սպասվում, բայց միևնույն ժամանակ ճիշտ չի լինի ասել, որ Թուրքիան և Ռուսաստանը երբեք չեն չեղարկի գոյություն ունեցող վիզային ռեժիմը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |