Տարածաշրջան13:05, 08 Փետրվար 2017
Թուրքական զորքերը մտել են Ալ-Բաբ՝ տալով զոհեր ու վիրավորներ

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «Եփրատի վահան» ռազմագործողության շրջանակներում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ այսօր առավոտյան տեղի ունեցած բախումների հետևանքով թուրքական կողմը կրկին կորուստեր է տվել:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Ալ-Բաբի մատույցներում տեղի ունեցած բախումների հետևանքով 2 թուրք զինվորական է զոհվել, ևս 15-ը` վիրավորվել:
Այս կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը` հաստատելով կորուստների փաստը:
Այսպիսով, արդեն 169 օր շարունակվող ռազմագործողության շրջանակներում, ըստ պաշտոնական տվյալների, թուրքական կողմի մարդկային կորուստները հասան 58-ի:
Նշվում է նաև, որ թուրքական օդուժի հարվածների հետևանքով ոչնչացվել է իսլամականների 254 թիրախ ու պատճառվել շուրջ 50 մարդկաին կորուստ:
Թուրքական «Sabah» իշխանամետ թերթի կայքի տարածած հրապարակման համաձայն էլ թուրքական ջոկատներին արդեն հաջողվել է մուտք գործել Ալ-Բաբի կենտրոն:
«Մեր ջոկատները հասել են Ալ-Բաբի կենտրոն: Ասադի ուժերի հետ չբախվելու նպատակով խորհրդակցություններ ենք անցկացնում Ռուսաստանի հետ»,-ըստ թերթի` ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
Ավելացնենք, որ հյուսիսից թուրքական զորքերով ու «Սիրիական ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմադիր ջոկատների կողմից շրջափակված Ալ-Բաբը հարավից էլ շրջափակվել էր Սիրիայի կառավարական ուժերի կողմից:
Հիշեցնենք, որ սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաքն ահաբեկիչներից մաքրելուն ուղղված օպերացիայի շրջանակներում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան կոալիցիոն ուժերի աջակցությամբ Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» անվամբ լայնամասշտաբ գործողություններ սկսեցին: Ահաբեկիչնեի դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ:
Բացի ԻՊ-ի զինյալներից, Թուրքիան նաև հարվածներ է հասցնում Սիրիայի քրդական ուժերին, որին պաշտոնական Անկարան նույնպես դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |