Տարածաշրջան10:32, 08 Փետրվար 2017
Թուրքիայում գյուլենականների ստացած եկամուտների մասին զեկույց է հրապարակվել

Անկարայի հանրապետական դատախազության համար զեկույց է պատրաստվել, որտեղ հրապարակվել է հայտնի իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարված կազմակերպությունների ֆինանսական կարողություններն ու շահույթները:
Ըստ թուրքական «Akşam» թերթի կայքի` 1999 թվականից ԱՄՆ-ում բնակվող Գյուլենը իր հիմնած «Գյուլենական շարժման» միջոցով կարողացել է տարիների ընթացքում Թուրքիայում բազմաթիվ մասնավոր դպրոցներ, համալսարաններ, մշակույթի կենտրոններ ու մի շարք այլ կազմակերպություններ հիմնել ու դրանցից հսկայական շահույթ ստանալ:
Նշվում է, որ Գյուլենի ղեկավարած շարժումը, որն այժմ Թուրքիայում ահաբեկչական է հայտարարված, իրեն պատկանող 17 համալսարաններից (65.000 ուսանողով) տարեկան 1 մլրդ թուրքական լիրա (267 մլն դոլար) շահույթ է ստացել: Թուրքիայում որպես հասարակական կազմակերպություն գրանցված շարժման կողմից համակարգվող 1.060 մասնավոր դպրոցները (140.000 աշակերտով) գյուլենականներին ապահովել է տարեկան 2.1 մլրդ լիրա (561 մլն դոլար) եկամուտ:
Ուսումնական շենքերի վարձակալությունից կազմակերպությունը ապահովել է տարեկան 8 մլրդ լիրա (2.1 մլրդ դոլար) եկամուտ:
Ըստ աղբյուրի` Գյուլենը կարողացել է տասնամյակների ընթացքում իր համակիրների միջոցով վերահսկողության տակ առնել այնպիսի պետական կազմակերպություններ, որոնց միջոցով դրամաշնորհներ են տրվել երկրի տնտեսության, ենթակառուցվածքների, բիզնեսի, կրթության ու բազմաթիվ այլ ոլորտերին:
Նշվում է, որ կազմակերպությունը պետական ծառայության տարբեր ոլորտներում 2000-2013 թթ. կարողացել է աշխատանքի է տեղավորել շուրջ 300.000 համակիրի, որոնց կողմից շարժման համար արվող պարտադիր ամսական հանգանակություններից ապահովվել է տարեկան 1.1 մլրդ լիրա:
Համաձայն զեկույցի` վերոնշյալ ոլորտներից գյուլենական շարժումը տարեկան ստացել է ընդհանուր առմամբ 15 մլրդ լիրայի (4 մլրդ դոլար) եկամուտ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |