Տարածաշրջան09:05, 07 Փետրվար 2017
Անկարայի քաղաքապետը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի մեջ մեղադրում է «դրսի ուժերին»

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, անդրադառնալով նախօրեին Չանաքքալեում տեղի ունեցած երկրաշարժին, ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել։
Իր թվիթերյան էջում արած գրառման մեջ Գյոքչեքը նշել է, որ վերոնշյալ երկրաշարժը արհեստականորեն է հրահրվել, և նպատակ ունի Թուրքիայի տնտեսությանը հարված հասցնել։
«Չանաքալլեում այսօր բավականին լուրջ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հետաքրքվեցի և պարզվեց, որ այդ տարածքում սեյսմիկ ուսումնասիրություններ անող նավ է եղել։ Պետք է շտապ պարզել, թե ինչ էր անում այդ նավն այնտեղ և որ երկրին է պատկանում։ Մտահոգություն ունեմ , որ երկրաշարժը արհեստականորեն, դրսից է հրահրվել։»,-գրել է քաղաքապետը։
Գյոքչեքը կոչ է արել Թուրքայի անվտանգության աշխատակիցներին այս հանգամանքը պարզելու համար քայլեր ձեռնարկել։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Չանաքքալե նահանգի Այվաջըք շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7.5 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են նաև Իզմիրում, Բուրսայիում և Ստամբուլում:
Ցնցումների հետևանքով Բայըրքյոյ գյուղում շուրջ 40-50 տուն է վնասվել, Այվաջըքի մի քանի այլ գյուղերում ևս նյութական վնասներ են պատճառվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |