Հասարակական13:24, 06 Փետրվար 2017
Աբդուլ Համիդի թոռը մտափոխվել է. նա հետ չի պահանջի հայ ճարտարապետին պատկանած կղզին

Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի թոռնուհին՝ Նիլհան Օսմանօղլուն, գրավոր հայտարարությումբ հերքել է Գալաթասարայ կղզին որպես Աբդուլհամիդի ժառանգ հետ պահանջելու մասին լուրերը:
Օսմանօղլուն, Գալաթասարայ կղզու նկատմամբ հավակնությունների մասին մամուլում հայնտված լուրերին անդրադառնալով, նշել է, որ դիտավորյալ են այժմ առաջ բերվում 3.5 տարի առաջ իր մասնակցությամբ մի հաղորդման ժամանակ կղզին պահանջելու մասին պնդումները: Նրա կարծիքով՝ ժամանակին, երբ թերթերը հրապարակում էին Աբդուլ Համիդի ունեցվածքի ցանկը, որևէ մեկը չէր արձագանքում, իսկ հիմա բոլորը մեկ են եղել, իր դեմ թակարդ են լարել և քարոզարշավ են իրականացնում:
Նիլհան Օսմանօղլուն հերքել է, որ պահանջելու է վերականգնել իր իրավունքները կղզու նկատմամբ՝ նշելով. «Ինձ ճանաչողները գիտեն, որ երբեք ունեցվածքի, սուլթանության սիրահար չեմ եղել: Եթե արձագանքները ընտանեկան ժառանգությանն են վերաբերում, ապա հասարակությանը տեղեկացնում եմ, որ Աբդուլ Համիդ սուլթանից մնացած ոչ մի ունեցվածքի համար դատարանից սեփականության իրավունք չեմ պահանջելու, ժառանգորդ չեմ լինելու»:
Ուշագրավ է, որ մամուլում Օսմանօղլուի պահանջատիրության մասին հրապարակումներից հետո, նրան պատասխանել էր Գալաթասարայ ֆուտբոլային ակումբի տնօրինությունը:
Ակումբի հայտարարության մեջ ասվում էր, որ կղզին արդեն 60 տարի է ֆուտբոլային ակումբի սեփականությունն է: Հայտարարության մեջ նաև պատմական ակնարկ էր արվում, որից պարզ է դառնում, որ կղզին իրականում պատկանել է Օսմանյան կայսրության հայտնի հայ ճարտարապետների տոհմին՝ Պալյաններին:
Ըստ այդմ՝ կղզին պալատական ճարտարապետ Սարգիս Պալյանին 1872 թվականին նվիրել է Աբդուլազիզ սուլթանը: 1874 թվականին այնտեղ է հյուրընկալվել հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |