• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 08:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:03, 03 Փետրվար 2017

Հայ համայնքը չի ցանկանում Հայոց պատրիարքի ընտրությունները թողնել Էրդողանի հայեցողությանը

Հայ համայնքը չի ցանկանում Հայոց պատրիարքի ընտրությունները թողնել Էրդողանի հայեցողությանը

Թուրքիայի հայ համայնքը վրդովվել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց պատրիարքի ընտրությունը կապել է սահամանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ:

Վերջերս հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հանդիպել էր Էրդողանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև հայոց պատրիարքի ընտրության հարցը: Էրդողանը հայտնել էր, որ պատրիարքի և համայնքի հիմնադրամների ընտրություններով կզբաղվեն հանրաքվեն ավարտելուն պես:

Հայկական «Ակօս» շաբաթաթերթն արձագանքել է այդ հայտարարությանը՝ դժգոհելով որ բավական չէ հայկական համայնքին անորոշ ժամանակ են պարտարդրում, հիմա էլ հարցն ամբողջությամբ թողնում են  Էրդողանի հայեցողությանը:

Համայնքի ներկայացուցիչներից Թաթյոս Բեբեքը, դժգոհելով Շիրնիօղլուի և Էրդողանի հանդիպումից, նշել է. «Մինչ սպասում էինք, որ Ստամբուլի նահանգապետարանից հանդիպման հրավեր պիտի գա ընտրության անցկացման դիմումը ներկայցնելու համար, հանրաքվեն ի հայտ եկավ: Անընդհատ պատվրակներ են առաջ բերվում, և ընտրությունները ոչ մի կերպ չեն անցկացվում: Դեռ ավելին, հիմա էլ գործընթացի մեջ ներգրավվեց նախագահը: Հարցը շեղելու համար ևս մեկ հիանալի պատրվակ»:


Հիշեցնենք, որ օրերս համայանքի ներկայացուցիչներից Պետրոս Շիրինօղլուն հանդիպել էր նախագահ Էրդողանի հետ: Հանդիպումը տեղի էր ունեցել պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի մեջլիսում հայտնի ելույթից հետո, երբ վերջինիս Հայոց ցեղասպանություն արտահայտության համար պատժել էին՝  հեռացնելով մեջլիսի 3 նիստից: Շիրինօղլուն Էրդողանին հայտնել էր, թե հայ համայնքի 99 տոկոսը Փայլանի տեսակետները չի կիսում: Իսկ պատրիարքի ընտրության հարցի քննարկման ժամանակ Էրդողանն ասել էր, որ ընտրությունների ուշացումը հայ համայանքի թերացումն է: Նա նաև նշել էր, որ ընտրություններով կհետաքրքրվեն հանրաքվեից հետո, որը նախատեսվում է անցկացնել ապրիլին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
17:40, 08 սեպ
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
14:06, 05 սեպ
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}