Հասարակական13:19, 03 Փետրվար 2017
Թուրքիայում արգելում են ցուցադրել «Վեզիրի մատը» ֆիլմը (տեսանյութ)

Թուրք ռեժիսոր, սցենարիստ և դերասան Մահսուն Քըրմըզըգյուլի «Վեզիրի մատը» ֆիլմը տեղական իշխանությունները բոյկոտում են՝ շրջաններում արգելելով դրա ցուցադրությունը:
Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ Աֆյոնգարահիսար նահանգի Սանդըքալը շրջանում արգելվել է ֆիլմի ցուցադրությունը: Շրջանի ղեկավար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ներկայացուցիչ Մուստաֆա Չյոփը հրաժարվել է ֆիլմը ցուցադրել պետական կինոթատրոնում, որ միակն է շրջանում: Չյոփը որոշումը հետևյալ կերպ է բացատրել.
«Մահսուն Քըրմըզըօղլուի «Վեզիրի մատը» ֆիլմը, որի գովազդը ցուցադրվում է համացանցում և որը դեմ է մեր ազգային, հոգևոր արժեքներին և ծաղրում է մեր նախնիներին, չի ցուցադրվելու մեր կինոթատրոնում: Մենք միշտ դեմ ենք եղել նման ֆիլմերին, որոնք հակառակ են ավանդույթներին, սովորույթներին և բարոյական նորմերին»:
Ֆիլմն արգելվել էր նաև Մերսին նահանգի Անամուր շրջանում և Կայսերիի Դեվելի շրջանում: Բացի այդ ֆիլմի դեմ ստորագրահավաք է սկսվել «Change.org» կայքում: Խնդրագիրն ուղղված է Թուրքիայի ռադիո-հեռուստատեսություն գերագույն խորհրդին(RTÜK): «Ցանկանում եմ, որ «Վեզիրի մատը» ֆիլմը հանվի վարձույթից» վերնագրով խնդրագրում նշվում է, որ կինոնկարը ծաղրում է գլխաշոր կրող կանանց, հարձակվում կրոնի վրա: Ստորագրահավաքին մասնակցել է մոտ 69 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |