Իրավական09:09, 02 Փետրվար 2017
Իզմիրի բանտում արգելվել է հայկական «Ակօս» թերթը
Թուրքիայի Իզմիր քաղաքում գտնվող խիստ հսկողության բանտում (նման բանտերում պատիժ են կրում պետության դեմ հանցանք գործած անձինք, կազմակերպված հանցագործության համար պատժվածները) «Ակօս» թերթն արգելված է: Այս մասին հայտնի է դարձել բանտի կալանվորներից մեկի՝ «Ակօսին» ուղղված նամակից:
Նամակում նա հայտնել է, որ հայերեն և թուրքերեն հրապարակվող շաբաթաթերթը չի ստացել դեկտեմբեր ամսից ի վեր: Նամակում նշվում է, որ բացի «Ակօսից» արգելված են մի քանի այլ թերթեր ևս:
«Թուրքիայի արդարադատության նախարարության շրջաբերականը հիմք ընդունելով՝ արգելվել է տեսակցողների միջոցով առձեռն կամ փոստով մեզ տպագիր մամուլ կամ գիրք փոխանցել: Տարբեր կառույցներին մեր դիմումները և բողոքները ոչ մի արդյունք չեն տվել: Մեզ անհեթեթ բացատրություն են տվել, թե դրսից բերվող թերթերի և գրքերի միջոցով մենք «հաղորդագրություններ» ենք ստանում: Չենք կարողացել անգամ պարզել, թե մեզ ուղարկված թերթերն ինչ են արել»:
Նամակի հեղինակն ընդգծել է, որ բանտային պայմանները խստացվել են հուլիսի 15-ին տեղի ունեցած ռամզական հեղաշրջման փորձից հետո: Նա բողոքել է, որ հուլիսի 15-ից հետո իրենց չեն թողնում զրուցել:
«Այս մեկուսացումը, կարծես թե, բավարար չէր, հիմա էլ օդափոխիչ համակարգերը փակում են մետաղալարե ճաղերով: Այդպիսով կտրում են տարբեր խցերում գտնվող կալանավորների միջև կապը»:
Նշվում է, որ բացի Իզմիրի բանտից այլ բանտերում ևս արգելված է կալանավորներին «Ակօս» շաբաթաթերթ կամ այլ թերթեր հանձնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ծագումվող ղազախ հանցագործը ձերբակալվել է Ստամբուլում անցկացված «Mahzen-27» գործողության արդյունքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |