Քաղաքական07:01, 01 Փետրվար 2017
Թուրք դեսպանը հուսով է, որ ռուս-թուրքական հարաբերություններ դեռ կզարգանան

Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուսեին Դիրիոզը հարցազրույց է տվել թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը: Նա խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարների մասին: Ըստ նրա՝ այժմ կա անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի բոլոր հարթակներում ռուս-թուրքական հարաբերությունները զարգանան: Հիշեցնելով, որ 2016թ. Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները 3 անգամ հանդիպել են, նշել է. «Բացի դրանից մեր վարչապետերի և նախարարների միջև էլ բազմաթիվ հանդիպումներ և հեռախոսազրույցներ են տեղի ունենում: Հենց դրա արդյունքում էլ առկա է այդ քաղաքական կամքը»:
Վերջինս շեշտել է, որ քաղաքական կամքը պետք է ազդեցություն ունենա ոչ միայն երկկողմ տնտեսական հարաբերությունների , այլև մշակութային ու գիտական ոլորտների վրա: Դեսպանը հաստատել է թուրքական և ռուսական մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտին մեկնելու է Ռուսաստան, որպեսզի մասնակցի ռուս-թուրքական բարձրագույն մակարդակի համագործակցության ժողովին:
Ավելի վաղ այդ տեղեկությունը հաստատել էր Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |