Իրավական07:15, 01 Փետրվար 2017
Թուրք փաստաբանը ձերբակալվել է Twitter-ում «նախագահին վիրավորելու» մեղադրանքով

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության կին ներկայացուցիչը ձերբակալվել է՝ «Twitter» սոցիալական հարթակում կատարած գրառումների պատճառով: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդի անդամ փաստաբան Սերա Քադըգիլը ձերբակալվել է հենց դատարանում, ուր գնացել էր «Բիլալ Էրդողանին վիրավորելու» առթիվ հարուցված գործով ցուցմունք տալու համար:
Ձերբակալման որոշման համար հիմք են հանդիսացել սոցցանցում Քադըգիլի կատարած հրապարակումները, որոնք բնութագրվել են որպես «հանրապետության նախագահին ուղղված վիրավորանք» և «ազգի մի մասի կրոնական արժեքների նսեմացում»:
33-ամյա փաստաբանը դեպքի վերաբերյալ «Twitte»-ում հետևյալ մեկնաբանությունն էր արել .
«Առավոտյան իմ դեմ ուղղված լայնածավալ զրպարտիչ քարոզարշավ կսկսվի: Ցանկացա ինքս նախապես տեղեկացնել: Նրանք գտել են 6-7 տարի առաջվա իմ գրառումները»:
Քադըգիլի ձերբակալությունը բուռն արձագանք է ստացել սոցիալական ցանցերում, որոնց օգտատերերը փաստաբանի ազատ արձակման պահանջով և #SeraKadıgilYalnızDeğildir (Սերա Քադըգիլը միայնակ չէ) հեշթեգով արշավ են սկսել:
ԺՀԿ-ական գործչի ձերբակալությունը քննադատել է նաև կուսակից պատգամավոր Բարըշ Յարկադաշը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Սերա Քադըգիլը փաստաբան է և նրան ձերբակալելու համար անհրաժեշտ է արդարադատույթան նախարարության հատուկ թույլտվությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |