Տարածաշրջան12:27, 01 Փետրվար 2017
ԱՄՆ-ն զրահապատ մեքենաներ է ուղարկում Սիրիայի քրդական ուժերին

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ն զրահապատ մեքենաներ է ուղարկել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ-SDG) անվանմամբ քրդական խմբավորմանը:
Ըստ «Doğan» լրատվական գործակալության` այս լուրը հաստատվել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող` «Ժողովրդի պաշտպանության ուժեր» (ԺՊՈւ-YPG)-ի կողմից:
Նշվում է, որ այս որոշումը կայացվել էր դեռևս ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ:
Բարձրակարգ զրահով պատված մեքենաներն ունեն ինքնաշեն պայթուցիկներին դիմակայելու հնարավորություն: Մարտական գոտիներում զինվորականների և իրավապահ մարմինների կողմից օգտագործվելիք մեքնենարները կարող են տեղափոխել մինչև 10 զինվոր:
Աղբյուրի տեղեկություններով մեքենաներն արտադրվել են Կանադայում:
ԺՄԿ-ի հրամանատար Թելալ Սիլոն անդրադառնելով զրահապատ մեքենաների մատկարարմանը ասել է. «Նախագահ Օբամայի օրոք որպես օգնություն` մեզ ավելի շատ փոքր տրամաչափի զենքեր և զինամթերքներ էին մատակարարվում: Այժմ ռումբերով բեռնված մեքենաներից պաշտպանվելու համար մեզ ուղարկել են զրահապատ մեքենաներ»,-ասել է ԺՄԿ- հրամանատարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |