Քաղաքական11:14, 31 Հունվար 2017
Էրդողանը և Պուտինը մարտին կհանդիպեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտին մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ), որտեղ հանդիպում կունենա է Վլադիմիր Պուտինի հետ:
Թուրքական «Mynet» լրատվամիջոցի հարղորդմամբ` այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինիս նշել է, որ ներկայումս, այցի կազմակերպման համար տարվում են նախապատրաստական աշխատանքներ:
Նշվում է, որ երկու նախագահները մասնակցելու են ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին:
Ավելի վաղ թուրքական մամուլում ևս հայտնվել են տեղեկություններ Էրդողանի Մոսկվա կատարելիք այցի մասին:
Աղբյուրը հիշեցնում է նաև, որ ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը 2015թ չեղարկվեց, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը:
Չնայած, որ կայանալիք ժողովի օրակարգային թեմաների մասին որևէ հայտարարություն չի եղել, այնուամենայնիվ սպասվում է, որ կքննարկվեն Սիրիայի, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |