Տարածաշրջան08:43, 31 Հունվար 2017
2016-ին Թուրքիայի բնակչությունը հասել է 79.8 միլիոնի

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը 2016 թվականի համար հրապարակել է գրանցման տվյալների վրա հիմնված բնակչության տվյալները: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` 2016 թվականին երկրի բնակչությունը հասել է 79.814.871 մարդու: Նշվում է, որ 2015-ին 78.741.053 հոգի կազմող բնակչությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 1.073.818-ով:
Երկրում արական սեռի բնակչության թիվը կազմում է ամբողջի 50.2 տոկոսը (40.043.650), իգականինը` 49.2 տոկոսը (39.771.221): Տարեկան բնական աճը 1000 մարդու հաշվարկով կազմել է 13.5, 2015-ի 13.4-ի դիմաց:
Քաղաքաբնակների թիվը կազմել է բնակչության 92.3 տոկոսը, ավաններում ու գյուղերում ապրողներինը` 7.7 տոկոս:
Թուրքիայի բնակչության 18.5 տոկոսը (14.8 միլիոն) բնակվում է երկրի ամենամեծ նահանգում` Ստամբուլում, որին բնակչության թվով հաջորդում են Անկարան (5.3 միլիոն), Իզմիրը (4.2 միլիոն), Բուրսան (2.9 միլիոն):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |