Իրավական07:36, 27 Հունվար 2017
Հունական դատարանը մերժել է Թուրքիայի իշխանություններին

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է թուրք զինվորականների վերաբերյալ հունական դատարանի կայացրած որոշումը, համաձայն որի, հունական արդարադատությունը հրաժարվել է Անկարային արտահանձնել թուրք 8 զինվորականներին:
Միջանկյալ նշենք, որ 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո նրանք ուղղաթիռով Հունաստան էին փախել: Վերջիններս Թուրքիայի կողմից մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ:
Ըստ բրիտանական «BBC» լրատվամիջոցի թուրքական ծառայության` Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Հունաստանի դատարանի այդ որոշումը խոչընդոտ է ստեղծում մի շարք անձերի պատասխանատվության ենթարկելու հարցում, որոնք ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում մեծ դե ր են ունեցել: Վերջիններս նույնիսկ մահափորձ են կատարել Թուրքիայի նախագահի դեմ:
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն` հունական դատարանի նման դիրքորոշումը «չի համապատասխանում միջազգային օրենքների ձևաչափերին, ինչպես նաև ճանապարհ է հարթում հետագա անպատժելիության համար:
Հավելվում է նաև, որ սրանով «Հունաստանը ցույց է տալիս, որ պաշտպանում է Թուրքիայում հեղաշրջում իրականացնողներին և դա այն դեպքում, երբ Հունաստանն անցյալում ինքն է վերապրել հեղաշրջումներ»:
Հունաստանին զգուշացում է կատարվել, որ վերոնշյալ որոշման դեմ թուրքական կողմը կօգտագործի բոլոր իրավական ճանապարհները: Զինվորականների արտահանձմանը և ձերբակալմանը ուղղված փորձերը Թուրքիայի կողմից կշարունակվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |