Հասարակական10:43, 26 Հունվար 2017
Թուրքիայի բնակչության 62%-ը կողմ է սահամանդրական փոփոխություններին

Թուրքիան պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Խորհրդարանի հավանությանն արժանացած փոփոխությունների նախագիծը ներառում է կառավարման համակարգի փոփոխությունը` հանրապետականից անցում նախագահականի:
Հանրաքվեին ընդառաջ հետազոտական ընկերությունները սկսել են սոցհարցումներ անցկացնել՝ պարզելու բնակչության դիրքորոշումը:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթ ներկայացրել է «ORC» հետազոտական կենտրոնի՝ 36 նահանգում անցկացրած սոցհարցման տվյալները, համաձայն որոնց հարցմանը մասնակցած 2.340 քաղաքացիներից 62%-ը պատրաստվում է «այո» ասել հանրաքվեին: Սահմանադրական փոփոխություններին դեմ է 38%-ը:
Հետազոտազական կենտրոնը հարցման արդյունքները ներկայացրել է նաև ըստ նահանգների, և թե ինչպես են քվեարկելու տարբեր կուսակցությունների ընտրողները:
Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ընտրազանգվածի 96%-ը կողմ է, 4%-ը` դեմ:
Սահմանադրական փոփոխությունների կողմնակից ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) ընտրողների 56%-ը «այո» կասի, 34%-ը` «ոչ»:
Գլխավոր ընդդիմադիր և փոփոխությունների գլխավոր ընդդիմախոս «Ժողովրդահանրապետակն կուսակցության» (CHP-ԺՀԿ) ընտրողների 6.3%-ը կողմ է, 93.7%-ը դեմ:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) կողմնակիցներից 3.3%-ը կողմ է, 96.7%-ը` դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |