Քաղաքական11:55, 25 Հունվար 2017
Մեծ Բրիտանիայի վարչապետը կմեկնի Թուրքիա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպելու նպատակով հունվարի 26-27-ը ընկած ժամանակահատվածում կլինի Թուրքիայում: Ինչպես հաղորդում է թուրքական «F5haber» լրատվական կայքը, սպասվում է, որ Մեյը Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի տնտեսական, պաշտպանական, առողջապահական և անվտանգության ոլորտների վերաբերյալ հարցեր:
Աղբյուրը նշում է, որ սա Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի առաջին այցն է Թուրքիա:
Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակը լրագրողների հետ զրույցում խոսելով Մեյի կայանալիք այցի մասին , պատասխանել է նաև 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասին հարցին: Լրագրողները հետաքրքրվել են թե, արդյո՞ք Մեծ Բրիտանիայի մոտ անհանգստություն չի առաջացել այդ իրադարձությունների վերաբերյալ: Ի պատասխան դրան , խոսնակը ասել է, որ իրենք լիակատար աջակցությունն են հայտնել Թուրքիայի «ժողովրդավարությանը» և մի շարք կառույցներին այդ օրերին:
Նա շեշտել է, որ այս այցը ցույց է տալու, որ Թուրքիան իրենց համար հանդիսանում է անփոխարինելի գործընկեր` անվտանգության և պաշտպանական հարցերում
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |