Քաղաքական08:00, 23 Հունվար 2017
Արդյո՞ք Թրամփը Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի դեմ կօգտագործի որպես մահակ

Թուրքիայի քաղաքական հասարակական և մամուլի շրջանակներում քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ սպասելիքներ կարելի է ունենալ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից:
Թուրքական «Habereser» լրատվական կայքն առանձնացրել է մի շարք խնդիրներ, որոնք այժմ առանցքային դեր ունեն թուրք-ամերիկյան հարաբերություններում: Նշվում է, որ երբ Թրամփը հաղթեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը բարձրաձայնեց ԱՄՆ-ի հետ կապված հիմնական խնդրահարույց հարցերի մասին:
Մասնավորապես դրանցից են ամերիկաբնակ միլիարդատեր և իսլամի քարոզիչ հայտնի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը, ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ուժերին չաջակցելու հարցը: Աղբյուրը հարցադրում է անում, թե արդյո՞ք Թրամփը կհրաժարվի «միացյալ քրդական պետություն ստեղծելու» մտքից, ինչպես նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) աջակցելուց: Եվ հնարավո՞ր է արդյոք, որ ԱՄՆ-ն կողմ չլինի թուրք-քրդական բանակցություններին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին՝ թուրքական լրատվամիջոցը նշում է, որ դեռևս անհայտ է, թե արդյո՞ք Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ն կհրաժարվի Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի դեմ որպես մահակ օգտագործելուց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |