Հասարակական12:54, 20 Հունվար 2017
Ահաբեկչություն, գործազրկություն, թանկություն. 2016թ. Թուրքիայի առաջնային խնդիրները

Թուրքիայի Քադիր Հաս համալսարանը հրապարակել է 2016թ. վերաբերյալ անցկացված սոցիալ-քաղաքական ուղղվածությամբ հետազոտությունների արդյունքները: 2011թ.-ից անցկացվող այս ամենամյա հետազոտությամբ փորձ է արվում պարզել Թուրքիայի առաջնային հիմնախնդիրները:
Թուրքական «Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ երկրի բնակչության կարծիքով նախորդ տարի ամենակարևոր խնդիրը դարձյալ եղել է ահաբեկությունը:
Հետազոտության շրջանակներում հարցում է արվել Թուրքիայի 26 նահանգների խոշոր քաղաքների բնակիչներին: Հարցվածների 35 տոկոսը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի ամենակարևոր խնդիրը ահաբեկչությունն է: Ի դեպ, 2015-ին կատարված հետազոտության ընթացքում ահաբեկչության դեմ պայքարը կարևորել էր բնակչության 39 տոկոսը:
Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող գյուլենական համայնքի (FETÖ) գործունեության դեմ պայքարը կարևոր է համարել հարցվածների 25.2 տոկոսը: Այսպիսով, այն համարվել է Թուրքիայի երկրորդ ամենակարևոր հիմնախնդիրը: Նշենք, որ 2015թ. այդ խնդրին նշանակություն էր տվել հետազոտության մասնակիցների ընդամենը 1.3 տոկոսը:
Երկրի առաջնային խնդիրների ցանկում 3-րդ հորիզոնականում գտնվում է գործազրկությունը: Այս մասին հիշատակել են հարցվածների 10.5 տոկոսը:
Հետազոտության մասնակիցների 9.8 տոկոսը կաևոր խնդիր է համարել երկրում տիրող թանկությունը: Հավելենք, որ հարցվածների 71.7 տոկոսն ընդունել է, որ Թուրքիան գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ:
Հարցվածների 37.5 տոկոսը համաձայնել է այն մտքի հետ, որ Թուրքիան կանգնած է մասնատման վտանգի առաջ: 2015թ. նույն այդ կարծիքին է եղել հետազոտության մասնակիցների 54.2 տոկոսը:
Բնակչության 59.8 տոկոսը հավանություն է տվել 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշմանը: Սակայն արտակարգ դրության ժամկետի երկարացմանը հարցվածերի մեծ մասը դեմ է արտահայտվել:
Բնակչության 41.7 տոկոսը ճիշտ է համարել արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում մամուլի սահմանափակումները, իսկ 44 տոկոսը դեմ է արտահայտվել:
Կատարված հարցումների համաձայն՝ Թուրքիայի ամենավստահելի կառույցը նախագահականն է: Այս պետական կառույցին վստահություն է հայտնել հարցվածների 49.4 տոկոսը: Այս առումով երկրորդ տեղում բանակն ու ոստիկանությունն են՝ 47.4 տոկոս: Նշենք, որ նախորդ տարի բանակի նկատմամբ հանրության վստահությունն ավելի բարձր էր և կազմում էր 62.4 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |