Հասարակական09:28, 17 Հունվար 2017
Բողոքի ակցիա Թուրքիայում՝ ընդդեմ իշխող կուսակցության և բռնապետական կարգի

Թուրքիայում մի շարք հասարակական կազմակերպությունների ու միությունների նախաձեռնությամբ ուշագրավ բողոքի ակցիա է կազմակերպել: Թուրքական «Birgün» թերթի տեղեկացմամբ՝ ակցիան ուղղված է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախաձեռնած պետական կառավարման ձևի փոփոխության և երկրում բռնապետության հաստատման փորձերի դեմ:
Սոցիալական ցանցերի միջոցով տարածված «Ոտքի ենք ելնում» կոչի շնորհիվ միջոցառմանը երկրի տարբեր անկյուններում բազմաթիվ քաղաքացիներ են միացել: Հունվարի 16-ին ժամը 16:00-ին Թուրքիայի ողջ տարածքում մեծ թվով քաղաքացիներ մեկ րոպեով ոտքի են կանգնել և ոչ ասել իրենց առաջարկվող բռնապետական ռեժիմին:
Միջոցառմանը Անկարայից միացել են նաև երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավորները: Միաժամանակ մասնակիցները սոցիալական ցանցերում #AyağaKalkıyoruz (ոտքի ենք ելնում) հեշթեգով միջոցառման լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել:
Բողոքի այս յուրատեսակ դրսևորումը կշարունակվի նաև հունվարի 17-ին ժամը 17:00-ին և հունվարի 18-ին՝ ժամը 18:00-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |