Տնտեսական08:52, 16 Հունվար 2017
Թուրքիայում գրանցվել է գործազրկության ամենաբարձր ցուցանիշը 2010-ից ի վեր

Թուրքիայում վերջին շրջանում նկատվող գործազրկության աճի միտումը շարունակվում է: Ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության` 2016-ի հոկտեմբերի համար հրապարակած տվյալների` նախորդ տարվա (2015) նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկության մակարդակը բարձրացել է 1.3%-ով` հասնելով 11.8-ի: Համապատասխանաբար գործազուրկների թիվն էլ ավելացել է 500.000-ով` հասնելով 3.647.000-ի:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` սա 2010-ի մարտից ի վեր գրանցված գործազրկության ամենաբարձր ցուցանիշն է:
Ըստ հրապարակված տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չի փոխվել աշխատատեղերի քանակը` մնալով 46.2%-ի մակարդակում:
Գյուղատնտեսական ոլորտում աշխատողների թիվը նվազել է 168.000-ով, իսկ ոչ գյուղատնտեսական ոլորտներում` ավելացել 579.000-ով: Ընդհանուր աշխատուժը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 911.000-ով` տոկոսային հարաբերությամբ աճելով 0.8-ով:
0.3%-ով էլ ավելացել է չգրանցված աշխատողների քանակը` հասնելով 33.9%-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |