• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 08:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային08:15, 16 Հունվար 2017

Թուրք հոդվածագիր.«Բոսֆորի մզկիթներում նամազ անողները չգիտեն, որ դրանք Բալյանների կողմից են կառուցվել»

Թուրք հոդվածագիր.«Բոսֆորի մզկիթներում նամազ անողները չգիտեն, որ դրանք Բալյանների կողմից են կառուցվել»

Բոսֆորի գեղաշուք մզկիթներում նամազ անողների մեծ մասը չգիտի, որ դրանք հայ Բալյան ընտանիքից սերող արքունական ճարտարապետների ձեռքի աշխատանքն են: Այս մասին գրում է  թուրքական «Türkiye» թերթի հոդվածագիր Էքրեմ Բուղրա Էքկինջին՝ անդրադառնալով հռչակավոր պոլսահայ ընտանիքի պատմությանն ու ստեղծագործություններին:

«Ծագումով կեսարիացի Բալյանների ընտանիքը 9 սերունդ շարունակ ճարտարապետներ է կրթել: 18-19-րդ դարերում Ստամբուլում և նրա շրջակայքում կառուցված բոլոր պալատները, մզկիթները, եկեղեցիները, ամառանոցները, զորանոցները, դպրոցները, հիվանդանոցները, աշտարակները, աղբյուրներն ու թատրոնները Բալյանների ձեռքի աշխատանքն են: Նրանք միավորել էին եվրոպական ճարտարապետության սկզբունքներն ու արևելյան ձևավորման միտումները՝ սստեղծելով սեփական յուրօրինակ ոճը: Իրենց կուտակած գիտելիքներն ու փորձը սերնդեսերունդ փոխանցելով՝ նրանք կարողանում էին նաև շարունակաբար զարգանալ և հիշեցնել իրենց մասին», - գրում է թերթը:

Այնուհետև անդրդառնալով Բալյան ընտանիքի պատմությանը հոդվածագիրը գրում է. «Բալյան ազգանունն առաջինն օգտագործել է վարպետ Գրիգորը (1764-1831թթ.), ով Կեսարիայից Ստամբուլ տեղափոխված իր հոր՝ Մերեմեթչի Բալի Քալֆայի անունով իրեն կոչել է Բալյան: Գրիգորը եղել է Սելիմ 3-րդ սուլթանի պալատական ճարտարապետը: Նա մեծ հեղինակություն ու պատիվ էր վայելում ինչպես հայերի, այնպես էլ կայսրության մյուս բնակիչների շրջանում: Գրիգորն այնքան է մտերմանում Սելիմին հաջորդած Մահմուդ 2-րդ սուլթանի հետ, որ վերջինս նրան ու ընտանիքնին ազատում է հարկերից ու շնորհում մի շարք արտոնություններ: Գրիգոր Բալյանի ամենահայտնի գործերից են Սելիմիյե զորանոցն ու Նուսրեթիե մզկիթը:

Գրիգորի որդի Կարապետ Ամիրան (1800-1866թթ.) նույնպես պալատական ճարտարապետ դարձավ: Նա իր փեսա Օհաննեսի և որդու՝ Նիկողոսի հետ 1853թ. կառուցեց Դոլմաբահչեի պալատը: Իր երեսնամյա մասնագիտական գործունեության ընթացքում Կարապետը կառուցել  է 7 պալատ, 4 գործարան, 1 զորանոց, 1 մզկիթ, 7 եկեղեցի, 2 հիվանդանոց, 3 դպրոց, 2 ջրամբար:

Կարապետի որդի Նիկողոս Բալյանը (1825-1858թթ.) , ով կրթություն էր ստացել Փարիզում, իր կարճ կյանքի ընթացքում մի շարք արժեքավոր գործեր ստեղծեց: Նրա ստեղծագործություններն են Օրթաքյոյի մզկիթը, Դոլմաբահչեի ժամացույցի աշտարակը: Նրա եղբայր Հակոբը (1837-1875թթ.) նույնպես ուսանել էր Փարիզում: Հակոբի ամենահայտնի աշխատանքը 1864թ. կառուցված Բեյլերբեյի պալատն է: Կարապետի որդիներից Սիմոն Բալյանը (1846-1894թթ.) նույնպես պալատական ճարտարապետ էր: Նրա ամենահայտնի ստեղծագործությունը Մաչքայի զինանոցն է:

Բալյանների ընտանիքի ամենաականավոր ներկայացուցիչը Կապետի որդի Սարգիս Բալյանն է (1831-1899թթ.): Նա 12 տարեկանից ուսանել է Փարիզում: Վերականգնելով Ստամբուլի՝ երկրաշարժից և հրդեհից ավերված շրջանները՝ Սարգիսը նվաճել էր սուլթան Աբդուլ Համիդի վստահությունը:

Սարգիս Բալյանը հեղինակն է  50-ից ավելի կառույցների, որոնցից են Քանդիլլի Ադիլե Սուլթան պալատը, Յըլդըզ պալատական համալիրը, Աքսարայի Վալիդե մզկիթը, այսօրվա Ստամբուլի համալսարանի շենքը, Գալաթասարայի լիցեյը, Համիդիե մզկիթը և ժամացույցի աշտարակը և այլն»։ 

 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}