Իրավական13:47, 16 Հունվար 2017
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը դիմել է Սահմանադրական դատարան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը դիմել է Սահմանադրական դատարան՝ բողոքելով հունվարի 13-ին մեջլիսի նիստի ժամանակ իր ելույթն ընդհատելու և իրեն 3 նիստով մեջլիսից հեռացնելու որոշման դեմ: «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Փայլանը բացի այդ դիմում է ներկայացրել նաև մեջլիսի նախագահությանը՝ պահանջելով հրաժարվել ընթացակարգին հակասող որոշումներից:
Հունվարի 13-ին խորհրդարանում ելույթ ունենալիս Փայլանը հնչեցրել էր «ցեղասպանություն» բառը, որից հետո իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավորները ոտքի էին կանգնել ու սկսել տեղից բղավել:
Փայլանը նշել է, որ այդ իրավիճակում խախտվել է իր պատգամավորական անձեռնամխելիությունը և խոչընդոտվել է խոսքի ազատության իրավունքը:
«Հունվարի 13-ին իմ ելույթն ընդհատվեց, երբ սահմանադրական փոփոխությունների առաջարկի 11-րդ կետի վերաբերյալ խոսելիս կիրառեցի «ցեղասպանություն» բառը: Նիստին ներկա պատգամավորները սկսեցին ահաբեկել, չնայած որ նախկինում այդ ամբիոնից բազմիցս կիրառել եմ այդ բառը: Խորհրդարանի փոխնախագահ Ահմեթ Այդընը, ակնհայտ կողմնակալ դիրքորոշում ցուցաբերելով, իմ խոսքի իրավունքը խլեց»:
Փայլանի խոսքով տեղի ունեցածը Սահմանադրության կոպիտ խախտում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայում գտնվելու ժամանակ Շամսիդին Ֆարիդունին սոցիալական ցանցում լուսանկարներ է հրապարակել։
Գամզե Աքքուշը նշել է, որ ժանդարմերիայի պատասխանատվության գոտում հանցագործությունների թիվը 2023-ին հատել է կես միլիոնի սահմանը։
Արդա Թուրանը մեղադրվում է 2015-ից 2016 թթ-ին Իսպանայում գնտվելու ընթացքում հարկերից խուսափելու մեջ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Տարբեր ինտերնետային կայքերում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ 2024-ի հունվարին Թուրքիան Իսրայել է արտահանել բարութ, պայթուցիկ նյութեր և զենք:
Զինամթերքի մատակարարման մասին պայմանագիրն ամերիկյան կողմի հետ ստորագրել է թուրքական «Arca Savunma» ընկերությունը։
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |