Իրավական14:24, 13 Հունվար 2017
Օրենքի գերակայության առումով Թուրքիան 113 երկրների շարքում 99-րդն է

Միջազգային ոչ կառավարական «World Justice Project» կազմակերպությունը հրապարակել է 2016թ. «Օրենքի գերակայության ինդեքսը»: Թեմային անդրադարձել է թուրքական «Sözcü» թերթի թղթակից Մուրաթ Մուրաթօղլուն: Նա տեղեկացնում է, որ վերոհիշյալ զեկույցում Թուրքիան 113 երկրների շարքում գրավել է 99-րդ տեղը: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 100.000 մարդ, արդյունքների վերլուծությամբ զբաղցվել է ավելի քան 3.000 մասնագետ:
Թուրք լրագրողը հեգնաբար առաջարկում է իր հայրենակիցներին՝ հնարավորության դեպքում հանգիստ խղճով ներդրումներ կատարել Զամբիայում, Ղրղզստանում կամ Գվատեմալայում, քանի որ այդ երկրները օրենքի գերակայության առումով Թուրքիայից ավելի ապահով վիճակում են գտնվում:
Մյուս կողմից՝ Մուրաթօղլուն Թուրքիայի քաղաքացիներին «մխիթարում» է այն փաստով, որ իրենց երկրում օրենքի գերակայությունը, այնուամենայնիվ, ավելի բարվոք վիճակում է, քան Ուգանդայում, Կամբոջայում և Նիկարագուայում:
Հեղինակը նշում է, որ Թուրքիայում տարբեր կազմակերպությունների ունեցվածքը բռնագրավվում է, իսկ հազարավոր մարդիկ ազատազրկված են այն դեպքում, երբ նրանց վերաբերյալ անգամ մեղադրական եզրակացություններ դեռ կազմված չեն:
Չնայած այս ամենին՝ Մուրաթօղլուն «անարդար» է համարում «World Justice Project»-ի արդյունքները՝ առաջարկելով ստեղծել սեփական՝ թուրքական անվտանգության ինդեքսը և ամեն տարի այդ սանդղակում առաջին տեղը տալ Թուրքիային:
Հեղինակը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիային ոչ միայն միջազգային հանրությունը չի վստահում, այլև հենց իրենք՝ Թուրքիայի քաղաքացիները: «Տնտեսական համագործակցության եվրոպական կազմակերպության» (OECD) հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում շատ ցածր մակարդակի վրա է նաև միջանձնային վստահության մակարդակը: Հարցվածների միայն 24 տոկոսն է նշել, որ վստահում է իր շրջապատի մարդկանց: Այսպիսով Թուրքիան միջանձնային վստահության սանդղակումնախավերջին տեղն է զբացեղնում:
«Անվստահության ամենագլխավոր պատճառն այն է, որ Թուրքիայում օրենքը գործնականում չի գործում», -եզրափակում է Մուրաթօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |