Տարածաշրջան13:48, 13 Հունվար 2017
Էրդողան. «Եթե խորհրդարանը անաշխատունակ դարձնեն, կդիտարկվի վաղաժամ ընտրությունների հարցը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է վերջին օրերին քննարկվող հավանական վաղաժամկետ ընտրությունների թեմային` չբացառելով դրա հավանականությունը:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` Էրդողանը մասնավորապես ասել է. «Մենք վաղաժամ ընտրությունների անցկացումը երբեք նպատակահարմար չենք համարել: Սակայն եթե խորհրդարանը անաշխատունակ դարձնեն (ակնարկում է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» -խմբ.), ապա այդ տարբերակն (վաղաժամ ընտրությունների) էլ կդիտարկվի»:
Էրդողանը նշել է, որ եթե խորհրդարանին հաջողվի կազմակերպել աշխատանքները և հաջորդ շաբաթվա վերջին ավարտին հասցնել սահմանադրական փոփոխությունների նախագծի հոդվածների քննարկումներն ու քվեարկությունները, ապա այդ դեպքում նախագիծը կներակայցվի հանրաքվեի:
Նշենք, որ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների կետերի` ծեծկռտուքներով ու սկանդալներով ուղեկցվող քննարկումներն ու քվեարկությունները Թուրքիայի քաղաքական դաշտում վաղաժամ ընտրություններ անցկացնելու և նոր ձևավորված խորհրդարանում նախագիծը քննարկելու վերաբերյալ խոսակցությունների առիթ են դարձել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների հոդվածների քննարկման ժամանակ լարվածություն էր առաջացել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» և իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» պատգամավորների միջև, ինչը րոպեների ընթացքում վերածվել էր զանգվածային ծեծկռտուքի:
Միջադեպի ժամանակ կոտրվել էր ԱԶԿ-ի պատգամավոր, կուսակցության փոխնախագահ Ֆաթիհ Շահինի քիթը, որոշ պատգամավորներ էլ ստացել էին թեթև վնասվածքներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |