Քաղաքական08:34, 13 Հունվար 2017
Անկարայի քաղաքապետը լրագրողին վիրավորած Թրամփին նմանեցրել է Էրդողանին

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը մեծապես «տպավորվել» է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ լրագրողների նկատմամբ կոպիտ վերաբերմունքից: Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թրամփը իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ վիրավորել է «CNN»-ի թղթակիցներից մեկին: ԱՄՆ նախագահի այս պահվածքից ոգեշնչված Գյոքչեքը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Թրամփի այս պահվածքը նման է մեր նախագահին»:
Թրամփի և CNN -ի թղթակցի միջև տեղի ունեցած միջադեպը լայն արձագանք է գտել Թուրքիայում: Նախագահ Էրդողանը երեկվա իր ելույթում նույնպես անդրադարձել է դեպքին՝ արդարացի համարելով ԱՄՆ նախագահի պահվածքը:
Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ CNN-ի թղթակիցը ցանկացել է հարց ուղղել նորընտիր նախագահին: Սակայն Թրամփը թույլ չի տվել՝ ասելով. «Խնդրում եմ, լռեք, դուք անհարգալից եք: Դուք կեղծ լուրեր հրապարակող կազմակերպություն եք: Ես ձեզ հարց տալու իրավունք չեմ տալիս»: Ի պատասխան լրագրողի բողոքին, թե դա հարձակում է CNN -ի դեմ, Թրամփը պատասխանել է, որ CNN-ը «թշվառ կառույց է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |