Իրավական10:09, 12 Հունվար 2017
Թուրքիայի դատախազությունը պոլսահայ ոսկերչին սպանած 3 հայ մեղադրյալի համար ցմահ բանտարկություն է պահանջել

2015-ի փետրվարին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգությամբ հայ 85-ամյա Հակոբ Դեմիրջիին սպանելու և նրա տունը կողոպտելու մեջ մեղադրվող ազգությամբ հայ կասկածյալներից 3-ի համար դատախազությունը պահանջել է խստացված ռեժիմի ցմահ բանտարկություն և 24-ից 41 տարվա ազատազրկում: Մնացած 9 կասկածյալների համար արդարացման որոշում է պահանջվել:
Ըստ թուրքական «Haberturk» թերթի կայքի` Ստամբուլի ծանր հանցագործությունների 7-րդ դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ դատախազության կողմից հրապարակված մեղադրական եզրակացության մեջ հանցագործությունն անմիջականորեն իրականացրած Արամ Հովհաննիսյանին, Արթուր Այվազյանին ու Սերգեյ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել միանգամից մի քանի հոդվածով: Կանխամտածված սպանության համար դատախազությունը նրանց համար պահանջել է ցմահ, իսկ դիտավորյալ սպանության փորձի, կանխամտածված կողոպուտի և սեփականությանը վնաս հասցնելու հոդվածներով 22-ից 41-ական տարվա ազատազրկում:
Մյուս 9 կասկածյալների վերաբերյալ փաստերի բացակայության հիմնավորմամբ դատախազությունը պահանջել է արդարացնել նրանց:
Դեմիրջի ընտանիքի փաստաբան Մեհմեթ Օրալը պահանջել է մեղադրանք առաջադրել նաև մնացած 9 կասկածյալներին` հայտարարելով, որ վերջինների վերաբերյալ ևս ապացույցներ կան:
Դատավարության հաջորդ նիստը տեղի է ունենալու փետրվարի 8-ին:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող իր բնակարանում սպանվել էր Դեմիրջին, ով շուրջ 40 տարի աշխատել է որպես ոսկերիչ: Կապկպելով Դեմիրջիին և նրա կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, հանցագործները վերցրել էին տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել: Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել էր ժամանակին փրկել կնոջ կյանքը, սակայն տարեց տղամարդը խեղդամահ էր եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |