Տարածաշրջան07:53, 12 Հունվար 2017
Հերթական ծեծկռտուքը Թուրքիայի խորհրդարանում (լուսանկարներ)

Նախօրեին Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների հոդվածների քննարկման ժամանակ լարվածություն է առաջացել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) և իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավորների միջև, ինչը րոպեների ընթացքում վերածվել է զանգվածային ծեծկռտուքի:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` քննարկումների ժամանակ ԺՀԿ-ական պատգամավոր Օզգուր Օզելը հանդես է եկել ԱԶԿ-ի քայլերը խստորեն քննադատող ելույթով, որից հետո իր կուսակից պատգամավորները, ի նշան միասնության, հավաքվել են խորհրդարանի ամբիոնի մոտ: ԱԶԿ-ական պատգամավորներն էլ փորձել են ընդդիմադիրներին հեռացնել ամբիոնի մոտից, ինչի արդյունքում տեղի է ունեցել հրմշտոց, ապա` զանգվածային ծեծկռտուք:
Միջադեպի ժամանակ կոտրվել է ԱԶԿ-ի պատգամավոր, կուսակցության փոխնախագահ Ֆաթիհ Շահինի քիթը, որոշ պատգամավորներ էլ ստացել են թեթև վնասվածքներ:
Նշվում է, որ իշխանական պատգամավորը տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Վերջինին այցելել են վարչապետ Բինալի Յըլդըրըմը և մի շարք նախարարներ ու պատգամավորներ:
Ծեծկռտուքի ժամանակ վնասվել է նաև խորհրդարանաի ամբիոնը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |