Տարածաշրջան08:24, 11 Հունվար 2017
Թուրքիան և Իսրայելը մտադիր են ընդլայնել ազատ առևտրի մասին պայմանագիրը

Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր զարգացումներ են սպասվում: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ երկու երկրների հարաբերությունների բարելավման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Նախատեսվում է ընդլայնել երկու երկրների միջև ազատ առևտրի մասին պայմանագիրը: Այդ նպատակով փետրվարին բարձր մակարդակի փոխադարձ այցելություններ կկազմակերպվեն:
Նշվում է, որ թուրք պաշտոնյաների այցը նախատեսվում է փետրվարի 7-ից 8-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել էին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Պաղեստինի Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի զինվորների հարձակման էին անցել: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 10 քաղաքացի:
Երկարատև բանակցություններից հետո Թուրքիայի մեջլիսը 2016թ օգոստոսի 20-ին հաստատել էր երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը հաստատող օրենքը: Այն պաշտոնապես ուժի մեջ էր մտել օգոստոսի 31-ից, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր մեջլիսի որոշումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |