Տարածաշրջան12:26, 10 Հունվար 2017
Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը «ահաբեկչության սատարում» է որակել ընդդիմադիր երիտասարդների ակցիան

Թուրքիայի Սաքարյա նահանգի Սերդիվան շրջանի ԱԶԿ-ական (Արդարություն և զարգացում կուսակցություն-AKP) ղեկավար Յուսուֆ Ալեմդարը «Թուրքիան աշխարհիկ է, աշխարհիկ էլ կմնա» գրությամբ պաստառների ներքո անցկացվող ակցիան որակել է որպես «աջակցություն ահաբեկչությանը»:
Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվական կայքի` Ալեմդարը, անդրադառնալով Սաքարյայի առևտրի կենտրոններից մեկում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) երիտասարդական թևի 3 անդամի անցկացրած ակցիային, «Twitter» սոցցանցում արել է հետևյալ գրությունը.
«Ոչ ոք իրավունք չունի խաթարել մեր քաղաքացիների անդորրը: Այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են «Թուրքիան աշխարհիկ է և աշխարհիկ էլ կմնա», միայն աջակցություն են ահաբեկչությանը»:
Նրա խոսքով այս պահին Թուրքիան աշխարհիկության պահպանման հետ կապված խնդիր չունի: Ալեմդարը հայտարարել է, որ քաղաքականությամբ զբաղվողները պետք է հեռու մնան այդպիսի «սադրիչ» ակցիաներից, ԺՀԿ-ականներին էլ խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել քաղաքական արտահայտություններ անելիս:
Հիշեցնենք, որ երեկ ԺՀԿ-ական 3 երիտասարդ մուտք են գործել Սաքարիայի ամենամեծ առևտրի կենտրոն և տարբեր կարգախոսներ վանկարկել: Նրանց ձեռքին եղել են պաստառներ՝ «Թուրքիան աշխարհիկ է, աշխարհիկ էլ կմնա», «Անկարա, Ստամբուլ, Անթեփ, Իզմիր, Ռեինա» և «ԺՀԿ Սաքարիայի երիտասարդական թև» գրությամբ:
Երիտասարդների գործողությունները դժգոհություն են առաջացրել ներկաների շրջանում: Որոշ քաղաքացիներ հարձակվել և ծեծի են ենթարկել երիտասարդներին: Միջադեպին միջամտել են տեղի անվտանգության աշխատակիցները, որոնք այնուհետև 3 երիտասարդներին հանձնել են ոստիկանությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |