Տարածաշրջան15:01, 05 Հունվար 2017
Պայթյուն Թուրքիայի Իզմիր քաղաքում. 2 զոհ, 10 վիրավոր (լուսանկարներ)

Թուրքիայի Իզմիր քաղաքի արդարադատության պալատի առջև 3 անհայտ անձիք նախ պայթեցրել են ռումբերով բեռնված մեքենան, ապա զինված բախման մեջ մտել անվտանգության ուժերի հետ:
Հաղորդվում է, որ ահաբեկչության հետևանքով սպանվել է 2, վիրավորվել է 11 հոգի: Սպանվածներից մեկը ոստիկան է, մյուսը` արդարադատության պալատի աշխատակից:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` պայթյունը իրականացնողներից 2 սպանվել են անվտանգության ուժերի հետ բախման ընթացքում, 3-րդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Իրավապահներին դեռ չի հաջողվել գտնել վերջինին:
Իզմիրում անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել, դադարեցվել է դեպքի վայրի հարակից փողոցների երթևեկությունը, խիստ վերահսկողության տակ են առնվել քաղաքի մուտքերն ու ելքերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |