Հասարակական08:55, 04 Հունվար 2017
Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 3 ամսով

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է կառավարության կողմից ներկայացված մի փաստաթուղթ, որով առաջարկվում է երկրում գործող արտակարգ դրությունը ևս 3 ամսով երկարաձգել: Ըստ թուրքական «5haber» լրատվամիջոցի՝ արտակարգ դրությունը կերկարաձգվի 2017թ. հունվարի 19-ից:
Նշենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից մի քանի օր անց՝ հուլիսի 21-ին, երկրում հայտարարվեց արտակարգ դրություն մինչև հոկտեմբերի 19-ը (3 ամսով): Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ գումարված կառավարության նիստից հետո Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ երկրում արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս 90 օրով: Վերջինս լրանում էր հենց հունվարի 19-ին:
Թուրքական աղբյուրը նշում է, որ մի քանի օր առաջ Քուրթուլմուշը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ քանի որ վերջին ժամանակներս Թուրքիայում տեղի են ունենում ահաբեկչական գործողություններ, ապա արտակարգ դրությունը կշարունակվի այնքան ժամանակ, ինչքան դրա կարիքը լինի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |