Տարածաշրջան07:53, 26 Դեկտեմբեր 2016
Թուրքիայից Սիրիա է մեկնել 500 հատուկջոկատային

Թուրքիայի Կայսերի քաղաքից Սիրիայի Էլ-Բաբ քաղաք 500 հատուկջոկատային ուղարկվել, որտեղ թուրքական ուժերը իրականացնում են «Եփրատի վահան» գործողությունը: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` «թուրք հատուկջոկատայինների Էլ-Բաբ են մեկնում, որպեսզի քաղաքը վերջնականապես մաքրեն ԻՊ-ի ահաբեկիչներից»: Այդ նպատակով Սիրիայի Հալեպ քաղաքից թուրքական ուժերին օգնելու նպատակով Հալեպ քաղաքից Էլ-Բաբ են մեկնելու նաև 1400 «Սիրիայի Ազատ բանակ» խմբավորման անդամներ, որին պաշտոնական Անկարան աջակցություն է ցուցաբերում սիրիական ճգնաժամի ընթացքում:
Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ թուրքական և Սիրիայի ընդդիմադիր ուժերը ԻՊ-ից ազատագրել էին ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Աքիլ սարի շրջակայքը, որ մոտ է Էլ-Բաբին:
Իսկ դեկտեմբերի 21-ին թուրքական ուժերի և ԻՊ-ի զինյալների միջև Էլ-Բաբ քաղաքում տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել էր 16 թուրք զինվոր: Նշյալ տեղեկությունը հաստատել էր նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:
Հիշեցնենք, որ սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաքը ԻՊ ահաբեկիչներից մաքրելուն ուղղված օպերացիայի շրջանակներում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան կոալիցիոն ուժերի աջակցությամբ Թուրքիայի զինված ուժերի լայնամասշտաբ գործողություններ սկսեցին: Ահաբեկիչնեի դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ: Ջերաբլուսի վերահսկողությունն արդեն իրենց ձեռքը վերցրած սիրիական զինված ընդդիմությունը Թուրքիայի համակողմանի աջակցությամբ շարժվում է դեպի Մանբիջ քաղաք, որը Սիրիայի քրդերը վերջին շրջանում կարողացել էին գրավել ԻՊ զինյալներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |