Տարածաշրջան08:35, 26 Դեկտեմբեր 2016
Թուրք ոստիկանները լրագրողին վիավորելու համար օգտագործել են «հայ բիճ» արտահայտությունը

Այսօր վաղ առավոտյան Թուրքիայում ձերբակալվել են թուրքական «Diken» հայտնի ընդդիմադիր կայքի լրագրող Թունջա Օղրեթենը, «Yolculuk» թերթի հոդվածների պատասխանատու Էրայ Սարգընը, «Dihaber» կայքի լրագրողներ Օմեր Չելիքը և Մեթին Յոքսուն, ինչպես նաև «BirGün» թերթի լրագրող Մահիր Քանաթը:
Ձերբակալություններն ուղեկցվել են լրագրողների նկատմամբ դաժան վերաբերմունքով, տների խուզարկությամբ ու հեռախոսների համակարգիչների և նկարահանող սարքերի հիշողության քարտերի առգրավմամբ:
Հատկապես ուշագրավ է Օմեր Չելիքը ձերբակալությունը, երբ ոստիկանները ծեծի են ենթարկել վերջինիս ու նրան վիրավորելու նպատակով ամենատարբեր հայհոյանքների հետ մեկտեղ օգտագործել են «հայ բիճ» արտահայտությունը:
Ըստ հայկական «Ակոս» թերթի կայքի` ոստիկանները լուսադեմին ներխուժել են Չելիքի տուն, հատակին պառկեցրել լրագրողի մորն ու կնոջը, իսկ Չելիքին ծեծի ենթարկել:
Ոստիկաններից մեկը, ցանկանալով Չելիքին վիրավորել, ասել է. «Դուք բոլորդ հայ բճեր եք»:
Ստամբուլի իր տանից ձերբակալված Մահիր Քանաթի վերաբերյալ էլ տեղեկություն չի տրամադրվում, նույնիսկ 5 օրով արգելվել է նրա՝ փաստաբանի հետ տեսակցությունը:
«Ազատ» Ռադիոյի եթերի պատասխանատու և «ETHA» լրատվական գործակալության տնօրեն Դերյա Օքաթանի նկատմամբ նույնպես ձերբակալության որոշում է կայացվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |