Հասարակական07:30, 23 Դեկտեմբեր 2016
Թուրքիայում փակվել է ալևիական հեռուստաալիք՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

Թուրքիայի ռադիո-հեռուստատեսության գերագույն խորհրդի (RTÜK) որոշմամբ` դադարեցվել է ալևիական «Yol TV» հեռուստաալիքի հեռարձակումը:
Ինչպես հայտնում է թուրքական «Birgun» թերթի լրատվական կայքը, փակման պատճառաբանությունն այն է, որ մի քանի հաղորդումների ժամանակ վիրավորանք է հասցվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Բացի այդ «Yol TV»-ն մեղադրվում է «հանրությանըխտրականության դրդելու, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությանը գովաբանող հեռարձակումներ իրականացնելու» մեջ:
Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքն էլ տեղեկացնում է, որ «Yol TV»-ն ստեղծվել է Եվրոպայի ալևիական միությունների դաշնության կողմից: Վերջինիս կենտրոնը գտնվում է Գերմանիայում:
Նշվում է նաև, որ հեռուստաալիքի հիմնադիրներից և Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Թուրգութ Օքերը ձերբակալվել էր «Էրդողանին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով: Իսկ ավելի վաղ Թուրքիայում փակվել էր ալևիների «TV 10» հեռւուստաալիքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |