Տարածաշրջան12:21, 23 Դեկտեմբեր 2016
Թուրքիայի պաշտպանություն նախարարը` Էլ-Բաբում թուրքական ուժերի կորուստների մասին

Թուրքիայի Պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ խոսել է դեկտեմբերի 21-ին թուրքական ուժերի և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության միջև Սիրիայի Էլ-Բաբ քաղաքում տեղի ունեցած բախումների մասին: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` Ըշըքի խոսքերով, բախման ժամանակ սպանված թուրք զինվորների թիվը արդեն հասել է 16-ի:
Ելույթի ընթացքում նախարարը խորհրդարանին տվյալներ է ներկայացրել Թուրքիայի կողմից օգոստոսի 24-ին Սիրիայի տարածքում սկսված «Եփրատի վահան» ռազմական գործողության վերաբերյալ:
Ըշըքի խոսքերով` Թուրքիան Սիրիայում գործողություններ է իրականացնում ոչ միայն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության, այլև Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց պաշտոնական Անկարան դիտարկում է, որպես ահաբեկչական կազմակերպություն:
Ըստ Ըշըքի տրամադրած տվյալների` մինչ օրս «Եփրատի վահան» գործողության ժամանակ սպանվել է 1005 ԻՊ-ի գրոհային, բացի դրանից ոչնչացվել է ԻՊ-ին պատկանող 4 տանկ, 621 շենք, 29 հրանոթ, 61 պաշտպանական դիրք, 28 հրամանատարական կենտրոն, 17 զինպահեստ, ինչպես նաև պայթուցիկով բեռնված 11 մեքենա:
Իսկ ահա Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» (ԺՄԿ-PYD) կուսակցության ռազմական թևի` «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG) –ի դեմ գործողությունների հետևանքով 299 զինյալ է սպանվել: Նշյալ գործողությունների ժամանակ ոչնչացվել է քրդական ուժերին պատկանող 14 շենք, 4 պաշտպանական դիրք, 5 մեքենա և 1 անօդաչու թռչող սարք:
Նախարարը մեկ անգամ ևս շեշտել թուրքական այն տեսակետը, որ իրենք երբեք չեն թողնի, որ քրդական ուժերը Սիրիայում ստեղծեն միջանցք: Այդ միջանցքը թուրքական կողմը որակում է որպես «ահաբեկչական միջանցք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |