Տարածաշրջան13:03, 23 Դեկտեմբեր 2016
Թուրքիայի Նուսայբին քաղաքում պարետային ժամ է հայտարարվել

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին քաղաքի վարչական շրջաններից մեկում և քաղաքին հարակից մի քանի տարածքում պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) է հայտարարվել:
Ըստ թուրքական «Yenişafak» թերթի կայքի` նահանգապետարանի կողմից պարետային ժամ հայտարարելու պատճառը քաղաքի շրջակա դաշտային ու լեռնային տեղանքներում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ անվտանգության ուժերի կողմից իրականացվելիք ռազմական գործողությունն է:
Նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Նուսայբին շրջանի լեռնային հատվածներում գործունեություն ծավալող անջատողական ահաբեկչական կազմակերպության (ՔԲԿ-խմբ.) անդամներին վնասազերծելու, նրանց կոմից օգտագործվող պահեստներն ու թաքստոցները ոչնչացնելու, ինչպես նաև շրջանի թաղամասերում թաքնված հետախուզվող անձանց հայտնաբերելու նպատակով իրականացվելու է հատուկ գործողություն»:
Պարետային ժամը անորոշ ժամանակով ուժի մեջ է մտել այսօր առավոտյան ժամը 6:00-ից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |