Քաղաքական11:59, 21 Դեկտեմբեր 2016
Թուրքական կայքի անդրադարձը՝ Ռոհանիի տարածաշրջանային այցին

Իսլամական ուղղվածության «islamidavet.com» քառալեզու լրատվակայքը (թուրքերեն, ադրբեջաներեն, քրդերեն և անգլերեն), որի կենտրոնը գտնվում է Թուրքիայում, անդրադարձել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի տարածաշրջանային այցին:
Մասնավորապես հայաստանյան այցից առաջ Ռոհանին պատասխանել է լրագրողների հարցերին: Աղբյուրի համաձայն՝ Ռոհանին նշել է, որ Իրանը պատրաստ է տեխնիկական և ինժեներական հարցերում ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել՝ Հայաստանի, Ղազախստանի և Ղըրղըզստանի հետ համագործակցելիս:
«Այս պահին էլ տասնյակ իրանական ընկերություններ գործունեություն են ծավալում այդ երկրներում»,- նշել է Իրանի նախագահը: Նա կարևորել է վերոնշյալ երեք երկրների՝ Իրանին հյուսիսի, արևմուտքի, արևելքի ու Չինաստանի հետո կապող միջանցքում գտնվելու հանգամանքը:
«Հայաստան, Ղազախստան և Ղըրղըզստան կատարելիք այցերիս ընթացքում մենք անդրադառնալու ենք տարածաշրջանային խնդիրներին, ահաբեկչության և անվտանգության հարցերին: Բացի այդ ծրագրում ենք նաև զարգացնել մշակութային հարաբերությունները»:
Ռոհանին շեշտել է, որ այդ երկրների հետ մերձեցումը ՄԱԿ-ում և միջազգային այլ կառույցներում Իրանի օգտին կլինի:
«Ի լրումն այդ ամենի,- գրում է կայքը,- Իրանի նախագահին ուղեկցող գործարարների պատվիրակությունը նպատակ ունի այդ երկրների հետ զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |