Տարածաշրջան10:16, 20 Դեկտեմբեր 2016
Չավուշօղլու. «Դեսպանատան փողոցը անվանելու ենք Կառլովի անունով»

Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների` սիրիական ճգնաժամի թեմայով հավաքին մասնակցելու շրջանակներում Մոսկվա մեկնած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` տեղի ունեցած Լավրով-Չավուշօղլու հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել երեկ Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության առիթով: Երկու նախարարները նաև ծաղիկ են դրել սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի հիշատակին պատրաստված սգո անկյունում:
Սիրիայի թեմայով հանդիպման ժամանակ, Չավուշօղլուն, անդրադառնալով դեսպանի սպանության միջադեպին, ասել է.
Պարոն Կառլովը լավ դիվանագետ լինելուց բացի, նաև հրաշալի մարդ էր: Ինձ համար լավ ընկեր էր: Նրա անունը կապրի և՛ մեր սրտերում և՛ Անկարայում: Այն փողոցը, որտեղ գտնվում է ձեր դեսպանատունը, անվանելու ենք Կառլովի անունով»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |