Տարածաշրջան07:46, 20 Դեկտեմբեր 2016
Իրանը և ԱՄՆ-ն փակել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո ԱՄՆ-ն և Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) փակել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում:
Ինչպես հաղորդում է թուրքական «Diken» պարբերականը, մասնավորապես բացի Անկարայում գտնվող Իրանի դեսպանատնից, փակվել են Ստամբուլ, Էրզրում և Տրապիզոն քաղաքներում գտնվող Իրանի հյուպատոսարանները:
Դեսպանատան պաշտոնական կայքում վերոնշյալի վերաբերյալ մասնավորապես ասվում է.
«Ստամբուլում, Տրապիզոնում և Էրզրումում դեկտեմբերի 20-ին`այսօր բոլոր հյուպատոսարանները փակ են լինելու: Բոլոր իրանցիներին կոչ ենք անում խուսափել այդ տարածքներ գնալուց:
Աղբյուրը նշում է, որ ռուս դեսպանի սպանությունից ժամեր անց Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան առջև անհայտ մի անձ օդամղիչ հրացանով 8-9 անգամ օդ է կրակել: Դրանից անմիջապես հետո որոշում է կայացվել դեսպանատունը, ինչպես նաև Ստամբուլում և Ադանայում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսարանները փակել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվել էր Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը։ Ռուս դեսպանի վրա հարձակումը կատարվել էր «Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, զբոսաշրջիկի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացման ժամանակ։
Հարձակումն իրականցրած անձը թանգարան էր մտել իրավապահ ներկայանալով։
Ավելի ուշ Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն լրագրողներին հայտնել էր, որ ռուս դեսպանին սպանած անձը Անկարայի ոստիկանական բաժնի աշխատակից 22-ամյա Մևլյութ Մերթ Ալթընթաշն է եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |