Քաղաքական09:47, 16 Դեկտեմբեր 2016
Haberler. Պուտինը և Էրդողանը կհանդիպեն Աստանայում

Ճապոնիայում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունները շարունակվելու են:
Ըստ Թուրքական «Haberler» լրատվամիջոցի` Պուտինը նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի` երկու երկրները առաջարկ են անելու Սիրիայում մարտնչող ուժերին խաղաղ հարթակի վրա բանակցություններ սկսել: Չնայած թուրքական աղբյուրը նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները նշյալ բանակցությունների շրջանակներում հանդիպելու են, այնուամենայնիվ, ռուսական լրատվամիջոցները չեն հաստատել այդ լուրը:
Բացի այդ Պուտինի ասուլիսեւմ չի նշվում Աստանայում իր և Էրդողանի հնարավոր հանդիպման մասին: Հայտարարությունում մասնավորապես ասված է.
«Մենք նախագահ Էրդողանի հետ պայմանավորվել ենք, որ առաջարկ անել մարտնչող կողմերին: Մենք՝ Սիրիայի կառավարությանը, իսկ Թուրքիայի նախագահը սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին պիտի հորդորի շարունակել խաղաղ բանակցությունների գործընթացը միջազգային հարթակում: Որպես նման հարթակ կարող է հանդիսանալ Ղազախստանի մայրաքաղաք Աստանան»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |