Քաղաքական12:02, 16 Դեկտեմբեր 2016
The Economist .«Էրդողանը Թուրքիայում տիրող քաոսի պատճառներից մեկն է»

Բրիտանական «The Economist» շաբաթաթերթը Թուրքիայի ներքին դրության և վերջին զարգացումների վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հոդվածը կրում է «Թուրքիայի վերջին պայթյունները կնպաստեն, որպեսզի նախագահը էլ ավելի մեծ ուժ կենտրոնացնի իր ձեռքում» վերնագիրը:
Հոդվածում նշվում է, որ Բեշիքթաշի ահաբեկչության առաջին գործողությունը կատարվել է 400 կգ. պայթուցիկ նյութով բեռնված մեքենայի պայթեցման միջոցով: Իսկ դրանից վայրկյաններ անց դեպքի վայրից քիչ հեռու գտնվող այգում մահապարտը պայթեցրել է ինքն իրեն: Երկու դեպքում է տուժել են հատկապես մոտակայքում գտնվող ոստիկանության և անվտանգության աշխատակիցները:
Աղբյուրը հիշեցնում է, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը, որը համարվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևերից մեկը: Իսկ կառավարությունը խոստացել է ոչնչացնել ՔԲԿ-ին:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, թե Թուրքիայում ստեղծված խառնաշփոթի կարգավորման միակ ճանապարհը ողջ իշխանությունը սեփական ձեռքերում կենտրոնացնելն է: Ահաբեկչությունից ժամեր առաջ վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրապարակեց սահմանադրական փոփոխությունների առաջարկը, որը հնարավորություն կտա իրագործելու այդ նպատակը: Փոփոխությունների արդյունքում վարչապետի պաշտոնը կվերանա, իսկ երկրի նախագահը կստանա գործադիր մարմնի կարգավիճակ: Այդպես Էրդողանը իրավունք կստանա նշանակելու բարձրաստիճան պաշտոնյաների, արտակարգ դրություն հայտարարելու և օրենքի ուժ ունեցող որոշումներ հրապարակելու: Գարնանը իրականացվելիք հանրաքվեից առաջ նախագիծը պետք է վավերացվի նաև խորհրդարանի կողմից»,- գրում է շաբաթաթերթը:
Հոդվածում նշվում է, որ հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձը որպես պատրվակ է օգտագործվում՝ 40.000 մարդու ձերբակալությունը արդարացնելու նպատակով:
«Էրդողանը կարծում է, թե միայն ինքը կարող է վերացնել Թուրքիայի բոլոր անկյունները պարուրած քաոսը, մինչդեռ իրականում քաոսի պատճառներից մեկը հենց նա է: Էրդողանը դադարեցրեց ՔԲԿ-ի հետ տարվող հաշտության բանակցությունները և, ի պատասխան 2015թ. անվտանգության ուժերի վրա ՔԲԿ-ի հարձակումների, կալանավորեց քուրդ քաղաքական գործիչներին՝ դրանով էլ ավելի բորբոքելով լարվածությունը: Նա փոշիացրեց հարավարևելյան քաղաքները՝ տեղահանելով շուրջ 500.000 բնակչի»,- ամփոփում է բրիտանական թերթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |